Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանից հում նավթ տեղափոխող թուրքական ALTURA լցանավը Սև ծովում ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, հաղորդել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոտսը իր տելեգրամի ալիքով։
Մարտի 26-ի առավոտյան հաղորդագրություններ են տարածվել, որ անհայտ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հարվածել են թուրքական ALTURA նավթատարին Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։
Նավը տեղափոխում էր 140,000 տոննա նավթ՝ 27 թուրք քաղաքացիներից բաղկացած անձնակազմով։ Ոչ ոք չի տուժել, բայց լցանավը վնասվել է։