Հրապարակվել է Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Երեւան: Մեդիամաքս: Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը:

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 29)
Անդաստան (ոստերի օրհնություն) եւ մանուկների օրհնություն – ժամը 10:00 
Սուրբ Պատարագ – ժամը 11։00
Դռնբացեքի կարգ – ժամը 17։30
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 31)
Երեկոյան ժամերգություն – ժամը 17:30
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 2)
Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց – ժամը 8:00
Սուրբ Պատարագ – ժամը 10:30
Ոտնլվայի կարգ – ժամը 16:00
Խավարման կարգ – ժամը 19:00
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 3)
Խաչելության կարգ – ժամը 12։00
Երեկոյան ժամերգություն եւ Թաղման կարգ – ժամը 17:30
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 4)
Առավոտյան ժամերգություն – ժամը 8:00
Ճրագալույցի Սուրբ Պատարագ – ժամը 17։30
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 5)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ – ժամը 10:30

Leave a comment