Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Այս մասին Araratnews-ին փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ապօրինի զենք զինամթերք պահելու հետ։