3-5 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

https://arm.sputniknews.ru/20260326/3-5-astitshanvov-ktaqana-eghanaki-tesutjun-100220348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/11/26827187_0:0:1423:1067_1920x0_80_0_0_4fda975044848495fcd37ad0c88dd99b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, քամի, օդի ջերմաստիճան, անձրև, տեղումներ, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, քամի, օդի ջերմաստիճան, անձրև, տեղումներ, երևան

Բաժանորդագրվել

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մարտի 26-28-ին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10…+12 աստիճան։

Leave a comment