Մխիթարյանը դիմել է հայ երկրպագուներին


Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին։

Այս մասին հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը, Newmag-ի և «Ինտերի» մամուլի ծառայության միջոցով տարածած հաղորդագրությամբ։


​«Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը կրող գիրքը գրվել է իտալացի հայտնի լրագրող Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ։

Իտալերեն բնօրինակից հետո այն արդեն թարգմանվել է հայերեն և լույս է ընծայվում Newmag հրատարակչության կողմից։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Newmag-ի ձմեռային փառատոնի շրջանակում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment