Որոշ երկրների մենք ճանաչել ենք մեր բարեկամներ, թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով․ Աբաս Արաղչի

Որոշ երկրների, որոնց մենք ճանաչել ենք որպես մեր բարեկամներ, թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով, դրանք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրաքը և Պակիստանը։ Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր՝ Հորմուզի նեղուցը բաց չի լինի որևէ երկրի համար, որը մտադիր է հարված հասցնել Իրանին։

«Մեր զինված ուժերը վերահսկում են անցումը։ Ինչ վերաբերում է մյուս դեպքերին, այն կողմերը, որոնք չեն մասնակցում Իրանի դեմ ռազմական ագրեսիային, անցել են Հորմուզի նեղուցով մեր զինված ուժերի համաձայնությամբ և թույլտվությամբ»,- նշել է նա։

Leave a comment