Կբերենք որոշում, որով կուրսանտները կստանան 2-րդ մասնագիտություն, իսկ հետագայում կլինեն մրցունակ աշխատաշուկայում․ Պապիկյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջիկայում  կբերենք մի կարևոր որոշում, որ արդեն հաջորդ տարվանից, այսինքն այս տարվա ընդունվողները  կարող են ստանալ 2-րդ մասնագիտություն, այսինքն 2-րդ կուրսից արդեն իրենց հիմնական՝ զինվորական  մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մասնագիտական պատվերի շրջանակում հայաստանյան այլ բուհերում ստանալ կրթություն»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում սովորողներին։ Նախարարը նշեց, որ, ըստ այս որոշման, հետագայում, երբ լրանա զինվորականների 20-ամյա պայմանագիրը, նրանք կկարողանան լինել մրցունակ աշխատաշուկայում։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment