Իմ սիրելի եղբոր՝ Էրդողանի վճռական դիրքորոշումը գովասանքի է արժանի. Փեզեշքիան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշման համար։

Փեզեշքիանը համապատասխան թուրքերեն գրառում է կատարել X սոցիալական ցանցի էջում։

«Իմ սիրելի եղբոր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռական դիրքորոշումը գովասանքի է արժանի։ Եղբայրական թուրք ժողովուրդը տարիներ շարունակ զգալի ներդրում է ունեցել իսլամական Ումմայի համերաշխության ամրապնդման գործում։ Մենք կշարունակենք այս ուղին:։ Աստծո շնորհիվ մենք միասին կանցնենք այս հպարտ ճանապարհը։», – գրել է նա։

Leave a comment