Հայաստանն ԱՊՀ առաջատարներից է հեռահաղորդակցության շուկայի ճյուղային կարգավորման մակարդակով

https://arm.sputniknews.ru/20260325/hajastann-aph-arajatarneric-e-herahaghvordakcutjan-shukaji-tshjughajin-kargavvorman-makardakvov-100162930.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71699595_0:0:1424:1067_1920x0_80_0_0_02492f5bdfd281ed114d8d4c40fdfb7b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, ինտերնետ, հեռահաղորդակցություն

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, ինտերնետ, հեռահաղորդակցություն

Բաժանորդագրվել

ԱՊՀ-ն աշխարհում ինտերնետի օգտագործման մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ հասանելիության մակարդակով երկրորդն է՝ զիջելով միայն Եվրոպային։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) տարածաշրջանում հեռահաղորդակցության շուկայի ճյուղային կարգավորման մակարդակով: Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում կանխատեսելի ներդրումների, բիզնեսի զարգացման և արդար մրցակցության ձևավորման համար, ինչն ընդհանուր առմամբ ապահովում է երկրում ինտերնետի և կապի զարգացման բարձր մակարդակ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ տարածաշրջանային բաժանմունքի ծրագրերի համակարգող Ֆարիդ Նախլին Երևանում անցկացվող «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում։

«Մենք չենք չափում ինտերնետի արագությունը, բայց ոլորտային կարգավորման որակով (գործունեությունը, օպերատորների մրցակցությունը, իրականացվող ներդրումները) Հայաստանը, անշուշտ, առաջատար դիրք է զբաղեցնում», – նշեց Նախլին:

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես դեպի համաշխարհային օվկիանոս ուղիղ ելք չունեցող երկիր, ստիպված է օգտվել վերգետնյա մալուխներից։ Միևնույն ժամանակ, լավ մակարդակի վրա է միջազգային ինտերնետային ենթակառուցվածքի հասանելիությունը, չկան մի շարք այլ երկրների համար բնորոշ զգալի գնային խոչընդոտներ:

Փորձագետը կարևորեց կապուղիների դիվերսիֆիկացումը, հատկապես մասնակցությունը միջազգային ստորջրյա մալուխների նախագծերին:

Որպես կանոն, նման միջազգային նախագծերը մի շարք երկրներ իրականացնում են համատեղ։ Ուստի Հայաստանը պետք է օգտագործի առկա բոլոր հնարավորությունները՝ ելնելով իր առաջնահերթություններից։

Խոսելով ինտերնետի աշխատանքի ընդհատումների մասին՝ փորձագետը նշեց, որ դա սովորական երևույթ է, որը կարող է ունենալ տարբեր պատճառներ, ինչպես, օրինակ, մայր մալուխների վնասվածքներ, վթարներ, վերականգնողական և պրոֆիլակտիկ աշխատանքներ, ցանցի գերբեռնվածություն։

Նա նաև ուշադրություն հրավիրեց Հայաստանում շարժական ինտերնետի սպառման բարձր մակարդակի վրա։ Անսահմանափակ սակագների լայն տարածումը թույլ է տալիս մարդկանց ակտիվորեն օգտագործել ինտերնետ, սթրիմինգային ծառայություններ և ներբեռնել մեծ քանակությամբ տվյալներ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ցանցերի վրա:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածաշրջանին, ապա այն ինտերնետի օգտագործման մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ հասանելիության առումով երկրորդն է՝ Եվրոպայից հետո։

Ոլորտի հետագա զարգացումը, ըստ Նախլիի, կապված կլինի ժամանակակից տեխնոլոգիաների, ինքնավար և ծրագրավորվող ցանցերի, տվյալների կենտրոնների, այդ թվում` արհեստական բանականության, ինքնավար և ծրագրավորվող ցանցերի, տվյալների մշակման կենտրոնների, կիբեռանվտանգության հետ:

Առանձին ուշադրություն է դարձվում 6G ստանդարտի զարգացմանը։ Արդեն քննարկումներ են ընթանում ռադիոհաճախականության սպեկտրի բաշխման վերաբերյալ, և ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը տեխնոլոգիան կսկսի տարբեր երկրներում ակտիվորեն ներդրվել։

Leave a comment