Համլետավան թաղամասը եւս ասֆալտապատ ճանապարհ կունենա

Ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների շրջանակում կասֆալտապատվի և նոր տեսք կստանա նաև Համլետավան թաղամաս տանող ճանապարհը։

Ներկա փուլում կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ, որոնց ընթացքին տեղում ծանոթացել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Բարեկարգման արդյունքում ասֆալտապատվելու է 550 մ երկարության և 7680,2 քմ մակերեսով ճանապարհ՝ ջրահեռացման վաքերով, իջատեղերով, անվտանգության տարրերով:

Ճանապարհի ասֆալտապատումը էապես կնպաստի թաղամասի աշխուժացմանը և բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժին։

Նշված ճանապարհի բարեկարգումը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման առումով։ Համլետավանում է գտնվում ՀՀ ամենաբարձր՝ Աչաղուի սեզոնային ջրվեժը/106մ/։

Մ2 միջպետական ճանապարհից դեպի թաղամաս տանող ճանապարհի բարեկարգումը իրականացվում է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 156 006 000 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 70 202 700 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Աժդանակ» ՍՊԸ։

Leave a comment