Պետդեպը պնդում է, որ ԱՄՆ-ը բաց է պահում ՌԴ-ի հետ ռազմավարական երկխոսության ուղիները

https://arm.sputniknews.ru/20260324/petdepy-pndum-e-vor-amn-y-bac-e-pahum-rd-i-het-razmavarakan-erkkhvosutjan-ughinery-100197543.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_254f128c529bef1441b9939a38f1b39e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ամն, ռուսաստան, ամն պետական դեպարտամենտ

ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ամն, ռուսաստան, ամն պետական դեպարտամենտ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ լրացել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ը բաց է պահում Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցության ուղիները։ Այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք երկկողմ փոխգործակցության համար ոչ մի հնարավորություն չենք փակել։ Կրկնեմ՝ կարևոր եմ համարում բոլոր հնարավորությունները բաց պահելը և կարծում եմ, որ նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.) քաղաքականությունն ակնհայտորեն դա ապահովում է», – ասել է Դինանոն ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով միջուկային զենքի հարցերով ՌԴ-ի հետ փոխգործակցության մասին հարցին:

Ավելի վաղ լրացել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը: Նույն օրը Թրամփը հայտարարել էր, որ միջուկային զենքի փորձագետները պետք է մշակեն նոր, կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը կգործի երկար ժամանակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ վերոնշյալ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը պատրաստ է մեկ տարվա ընթացքում շարունակել պահպանել փաստաթղթով նախատեսված սահմանափակումները: Նա պարզաբանել էր, որ պայմանագրին համապատասխան սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունավետ կլինեն, եթե ԱՄՆ-ն նույնպես կատարի համարժեք քայլեր: Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրամփը պայմանագրի վերաբերյալ Պուտինի առաջարկը լավ գաղափար էր անվանել:

Leave a comment