Կիպրոսի Հանրապետության իշխանությունները նպատակ են դրել երկարաժամկետ հեռանկարում հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է կիպրական Phileleftheros թերթը՝ հղում անելով կառավարության սեփական աղբյուրներին։
Պարբերականի ստացած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական Նիկոսիան մտադիր է Լոնդոնի հետ համատեղ ստեղծել տեխնիկական հանձնաժողով՝ Կիպրոսում բրիտանական հենակայանների կարգավիճակը երկկողմ ձևաչափով քննարկելու համար։
Կղզի պետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսն արդեն հայտարարել է Միացյալ Թագավորության իշխանություններին, որ Ակրոտիրի և Դեկելիա բրիտանական ռազմակայանները համարում է Կիպրոսի պատմության գաղութատիրական շրջանի մնացորդ։ Անցած երկուշաբթի նա Կիպրոսի Ազգային խորհրդի անդամներին (պետության ղեկավարին կից գործող գլխավոր խորհրդակցական մարմինը, որին մասնակցում են խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները) ներկայացրել է նշված խնդրի վերաբերյալ իր մոտեցման հիմնական սկզբունքները՝ հիշատակելով Նիկոսիայի կողմից արդեն իսկ ձեռնարկված մի շարք քայլերը։
Մասնավորապես, պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նիստի ընթացքում Ազգային խորհրդի մի շարք անդամներ զսպվածություն են ցուցաբերել՝ կասկած հայտնելով Միացյալ Թագավորության հետ «ճակատ բացելու» նպատակահարմարության հարցում, քանի դեռ բուն Կիպրոսի հիմնախնդիրը մնում է չլուծված։ Նրանք նաև առաջարկել են հաշվարկել բրիտանական հենակայանների դուրսբերման պաշտոնական նախաձեռնության նկատմամբ Լոնդոնի հնարավոր արձագանքը։ Նրանք Քրիստոդուլիդիսի կառավարությանը խորհուրդ են տվել կենտրոնանալ բրիտանական իրավասության տակ գտնվող տարածքներում բնակվող կիպրացիների գործնական խնդիրների վրա։ Միաժամանակ, Խորհրդի նիստում ընդգծվել է, որ կիպրական իշխանությունները պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում։
Մարտի 2-ին Ակրոտիրի ավիաբազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հավանություն է տալիս թագավորության ռազմակայաններն Իրանի հրթիռային պահեստներին հարվածելու համար օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքին։ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնաս է հասցվել բազային։ Կղզու արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է, որ բոլոր անօդաչուները արձակվել են Լիբանանի տարածքից։
դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է
Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին
Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros
Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը
ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին
Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն
Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն
Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած
Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան
ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում
Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից
«Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video)
Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video)
«Ճանաչու՞մ եք ինձ, ձեր պատճառով ախպերս նստեց»․ լարված իրավիճակ Աժ-ում (video)
Հրապարակե՛ք, ազգը պիտի իմանա դավաճաններին դեմքով․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video)
«Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video)
Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video)
Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video)
Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video)
Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video)
Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը