Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը սրվում է. Էներգետիկայի միջազգային գործակալություն


Լուրեր |


Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով կոչ է անում հրաժարվել ավիաթռիչքներից և գազօջախների օգտագործումից։

Կազմակերպությունը հանդես է եկել աշխարհի երկրների կառավարություններին ուղղված վառելիքի խնայողության վերաբերյալ հանձնարարականներով, նպատակ ունենալով մեղմել էներգակիրների գների աճի հետևանքները։

«Մերձավոր Արևելքում տիրող պատերազմը լուրջ էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, որոնցից է նաև համաշխարհային նավթային շուկայի պատմության մեջ մատակարարումների ամենամեծ խափանումը։ Արագ լուծման բացակայության դեպքում էներգետիկ շուկաների և տնտեսությունների համար ստեղծված հետևանքներն կարող են ավելի ու ավելի լուրջ դառնալ»,- հայտարարել է IEA-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։

Ընդհանուր առմամբ, ցանկը ներառում էր տասը առաջարկություն.

հեռավար աշխատանք,

ավտոմայրուղիներում արագության սահմանաչափի նվազեցում առնվազն 10 կիլոմետր/ժամով,

հանրային տրանսպորտի օգտագործման խրախուսում,

խոշոր քաղաքների ճանապարհներին ավտոմեքենաների մուտքի սահմանափակում՝ պետհամարանիշների ռոտացիոն սխեմայի կիրառմամբ,

ավտոմեքենաների համատեղ օգտագործման և քարշեյրինգի պրակտիկայի ընդլայնում,

կոմերցիոն տրանսպորտային միջոցների արդյունավետ վարման խրախուսում՝ բեռնվածության օպտիմալացման և տեխնիկական սպասարկման միջոցով,

տրանսպորտային միջոցների վերասարքավորում՝ գազից անցում կատարելով բենզինին

ավիաթռիչքների փոխարեն՝ այլընտրանքային տրանսպորտային միջոցների օգտագործում,

սննդի պատրաստում էլեկտրական ջեռոցներով կամ առանց գազի կիրառման այլ տարբերակներով,

աջակցություն արդյունաբերական ձեռնարկություններին՝ հումքի այլ տեսակների անցնելու հարցում (գազի խնայողության նպատակով)։

Leave a comment