Հայկ Մարտիրոսյանը շարունակում է առաջատար մնալ Տաշքենդում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում

Բաժանորդագրվել

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է գլխավորել Տաշքենդում ընթացող19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Յոթ տուրերում հայ շախմատիստը տարել է չորս հաղթանակ և երեք պարտիա ավարտել ոչ-ոքի: Մարտիրոսյանի ակտիվում 5,5 միավոր կա։ Նույնքան միավոր են վաստակել նաև ՖԻԴԵ-ի ռուսաստանցի վարպետ Արտյոմ Ուսկովը, Ուզբեկստանի գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և ուզբեկ միջազգային վարպետ Բահրոմ Բահրիլաևը: Հայկը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։

Ութերորդ տուրում Մարտիրոսյանը սպիտակներով խաղում է Աբդիսալիմովի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Նշենք, որ Գեորգի Աղզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր: Մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում ՝ ընկնելով Սևաստոպոլի մերձակայքում գտնվող կիրճը։

Leave a comment