Financial Times-ը հաղորդում է, որ նավթի առևտրով զբաղվողները կասկածելի գործարքներ են կնքել մի քանի հարյուր միլիոն դոլարի արժողությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ «արդյունավետ բանակցությունների» մասին գրառումից 15 րոպե առաջ, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ անկմանը։
FT-ի հաղորդմամբ՝ Թրամփի գրառումը հայտնվել է Վաշինգտոնի ժամանակով ժամը 7:04-ին, իսկ ժամը 6:49-ից մինչև 6:50-ը Նյու Յորքի բորսայում Brent և WTI նավթի ֆյուչերսների ավելի քան 6200 գործարք է կնքվել՝ ընդհանուր առմամբ մոտ 850 միլիոն դոլար արժողությամբ։
Թրամփի կողմից Իրանի էլեկտրակայաններին հարվածները հինգ օրով հետաձգելու մասին հայտարարությունից անմիջապես հետո, համաշխարհային նավթի գները նվազել են, և ֆոնդային ինդեքսները սկսել են բարձրանալ։
FT-ն նշում է, որ բորսաներում այս իրավիճակը կարճ է տևել՝ մինչ այն ժամանակ, երբ Իրանը հայտարարել է, որ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Դրանից հետո ինդեքսները սկսել են անկում ապրել, և նավթի ֆյուչերսների գները բարձրացել են։