Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից

«Ազատություն». Չնայած պաշտոնական Թեհրանի հերքմանը, թե Վաշինգտոնի հետ բանակցում է պատերազմը դադարեցնելու շուրջ՝ Դոնալդ Թրամփը երեկ կրկին հայտարարել է, թե Իրանի հետ բանակցում են և հիմա համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա:

ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից: Ըստ նրա՝ Թեհրանն այժմ ունի ևս մեկ հնարավորություն՝ վերջ դնելու ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին: Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից:

«Մենք հիմա իսկապես լավ քննարկումներ ենք ունենում… Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք և այլն։ Բայց տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», – նշել է Թրամփը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment