«Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը». Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՍԴ դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին ուղղված իր հարցը. «Տարիներ շարունակ ՔՊ խմբակցությունը և անձամբ դուք քննադատում էիք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Եվ քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը եղել է «Հանրապետական» կուսակցության անդամ, հետո դարձել Սահմանադրական դատարանի դատավոր, ապա՝ նախագահ, ուստի նա չի կարող լինել անաչառ դատավոր։
     Հիմա դուք անում եք այն, ինչը քննադատում էիք:
     Լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, գնում եք նույն ճանապարհով, ինչ Հրայր Թովմասյանը, որին դատափետում էիք:
     Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը»:

Leave a comment