Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում





Մարտի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը և հայտնել, որ իրենց է դիմել «Երևանի թիվ 121 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակցուհի, Երևանի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ն և հայտնել, որ 2025թ. դեկտեմբերի 30-ին իր անունից նույն մանկապարտեզի հաշվապահ-գործավար Գոհար Խ․-ն գրել է աշխատանքի ազատվելու վերաբերյալ դիմում և ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրմանը, որն էլ ստորագրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզի տնօրեն՝ Երևանի բնակիչ 42-ամյա Լիլիթ Պ․-ն ցուցում է տվել նշված մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի բնակիչ 44-ամյա Աննա Դ․-ին և հաշվապահ՝ Երևանի բնակիչ 44-ամյա Գոհար Խ․-ին, որպեսզի ամեն գնով Մարինե Մ․-ին ազատեն աշխատանքից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ Գոհար Խ․-ն Մարինե Մ․-ի անվամբ գրել է ազատման դիմում և կեղծելով վերջինիս ստորագրությունը՝ ներկայացրել է Աննա Դ․-ին, ով, տեղյակ լինելով կեղծիքի մասին, հաստատել է այն։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




դիտվել է 183 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

Leave a comment