ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդի դեր կարող է ստանձնել Թուրքիան․ Al-Monitor

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունները, որոնց առաջարկը փոխանցվել է Թեհրանին, կարող են տեղի ունենալ Թուրքիայի և այլ երկրների միջնորդությամբ:

Այս մասին հաղորդում է ամերիկյան «Al-Monitor»-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների առաջարկը Իրանի ղեկավարությանը փոխանցվել է թուրք միջնորդների միջոցով: Եթե երկխոսությունը տեղի ունենա, սպասվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները կմասնակցեն:

Աղբյուրը նշել է, որ ամերիկյան առաջարկի համաձայն՝ բանակցություններին Միացյալ Նահանգները կներկայացնի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը: Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կներկայացնի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Leave a comment