Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովն ու Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածությունը դադարեցնելու հնարավոր ջանքերի վերաբերյալ:

Ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։

Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ «Ազատություն» ռ/կ-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment