Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Քննարկվել է Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով»,- հայտնել է արտաքին գործերի նախարարությունը։
Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած նշանակալի դիվանագիտական աջակցության և մարդասիրական օգնության համար։