Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:25-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի ե վարորդների ինքնությունը։

—00—ԼԱ

Leave a comment