Ադրբեջանի ՊՆ-ն՝ Բաքվի երկնքում անօդաչուի հայտնվելու մասին

Քաղաքականություն

23.03.2026 | 18:52

2026 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ մարտի 23-ին ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ՌՕՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարքերը իրականացնել են ուսումնական թռիչքներ Բաքվի և Աբշերոնի շրջանի ուղղությամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Մենք կոչ ենք անում հանրությանը չանհանգստանալ երկնքում ԱԹՍ-ների ակտիվությունից և տեղեկացնում ենք, որ անհանգստության պատճառ չկա»,- ընդգծել է նախարարությունը։

Նշենք, որ վերջին շրջանում Բաքվի երկնքում ԱԹՍ-ներ են նկատվում, որոնք մտահոգություններ են առաջացնում բնակիչների շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment