Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել


Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանը փակ է բոլոր չվերթերի համար՝ ուղևորատար ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախումից հետո, հաղորդել է The New York Times-ը։


Երկուշաբթի գիշերը Air Canada Express-ի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենային։ Ինքնաթիռում եղել են 72 ուղևոր և անձնակազմի չորս անդամը։


Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավի հրամանատարը և երկրորդ օդաչուն, զոհվել են, ավելի քան 40-ը վիրավորվել են։


Ըստ տեղեկության՝ բախումը տեղի է ունեցել թռիչքուղու վրա, հորդառատ անձրևի պատճառով, վատ տեսանելիության պայմաններում։ Վնասվել է ինքնաթիռի դիմացի հատվածը:

Leave a comment