ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։

 

Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.

մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա, 
մարտի 24-ին՝ ՀՀ–Գերմանիա, 
մարտի 26-ին՝ ՀՀ–Իսպանիա։ 

Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։

Leave a comment