«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշար. մարզային փուլը Սյունիքում

Մարտի 20-ին Կապանում կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզային փուլ հասած 7–9-րդ դասարանների դպրոցական թիմերը՝ ցուցադրելով բարձր խաղային մակարդակ և թիմային համախմբվածություն:

Առաջին տեղը զբաղեցրեց Կապանի թիվ 3 դպրոցը, երկրորդը՝ Քաջարանի թիվ 2 դպրոցը, իսկ երրորդը՝ Հալիձորի միջնակարգ դպրոցը:

Հաղթողներին շնորհվեց հավաստագրեր և գավաթներ:

Մրցույթի նպատակն էր՝ խթանել դպրոցականների ֆիզիկական պատրաստվածությունը, մարզական հմտությունները և թիմային աշխատանքը:

Միջոցառումը նաև հնարավորություն ընձեռեց թիմերի միջև փորձի փոխանակման և համագործակցության համար:

 

Իզա Ասծատրյան

Leave a comment