Երևանում 90 օրով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը

Բաժանորդագրվել

Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտայի մի հատվածը կփակվի ապրիլի 3-ից։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանում 90 օրով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան – Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը, Վաղարշյան – Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարահատվածը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ տվյալ հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվելու։

Leave a comment