Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան տարածքում բացել է Քրիստափոր Կոլումբոսի արձանը. հաղորդում է CNN-ը։
Չորս մետրանոց մարմարե հուշարձանը այն արձանի կրկնօրինակն է, որը ցուցարարները նետել էին Բալթիմորի նավահանգիստ 2020 թվականին՝ սևամորթների պաշտպանությանը նվիրված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ։ Նոր արձանը իր մեջ ունի նավահանգստի հատակից հայտնաբերված բնօրինակի բեկորներ։
Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ամերիկաիտալական խոշոր կազմակերպությունների առաջնորդների կոալիցիային՝ արձանը Վաշինգտոն բերելու համար։