https://arm.sputniknews.ru/20260323/hh-nvor-sahmanadrutjunn-iravakan-masvov-lriv-patrast-e-galjan-100148493.html
ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է․ Գալյան
ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է․ Գալյան
Sputnik Արմենիա
ՀՀ արդադարադատության նախարարի գնահատմամբ՝ նորմալ է, երբ վարչապետը քաղաքական հայտարարություններ է անում Սահմանադրության վերաբերյալ և իր կարծիքը հայտնում։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T13:34+0400
2026-03-23T13:34+0400
2026-03-23T13:34+0400
սահմանադրություն
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
սրբուհի գալյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100147318_0:84:1600:984_1920x0_80_0_0_437a793c984686232d330575ccc53f69.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է ճիշտ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին` Գալյանի կարծիքով՝ դա նորմալ է, Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է, հայտարարում է այն, ինչ ճիշտ է գտնում, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն էլ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել։Հիշեցնենք՝ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը ներգրավված է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներում, հայտարարել էր, որ խորհուրդը չի քննարկել նոր Սահմանադրության մի զգալի մասը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100147318_89:0:1512:1067_1920x0_80_0_0_48c34165dbcfadc280c6301c4916f94a.jpg.webp
սահմանադրություն, հայաստան, հհ արդարադատության նախարարություն, սրբուհի գալյան, նիկոլ փաշինյան
սահմանադրություն, հայաստան, հհ արդարադատության նախարարություն, սրբուհի գալյան, նիկոլ փաշինյան
ՀՀ արդադարադատության նախարարի գնահատմամբ՝ նորմալ է, երբ վարչապետը քաղաքական հայտարարություններ է անում Սահմանադրության վերաբերյալ և իր կարծիքը հայտնում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որ չքննարկված հարցեր չմնան։ Քանի որ պրոցեսը ստատիկ չէ, այնպես չի լինելու՝ տեքստը հրապարակվեց և վերջ։ Մենք տեքստը կամ դրույթները հրապարակելու ենք, որ հանրության զգացողությունները շոշափենք և անդրադարձ ունենանք։ Այսինքն՝ կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է ճիշտ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին` Գալյանի կարծիքով՝ դա նորմալ է, Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է, հայտարարում է այն, ինչ ճիշտ է գտնում, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն էլ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը ներգրավված է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներում, հայտարարել էր, որ խորհուրդը չի քննարկել նոր Սահմանադրության մի զգալի մասը։