Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը փորձում է փրկել տնտեսությունը, որը, ըստ իրեն, կայուն զարգանում է. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու և թիմի կողմից վերջերս հնչող հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ փորձում են «փրկել Հայաստանը»:

«Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը փորձում է բոլորին տարատեսակ տեսանյութերով ապացուցել, թե Հայաստանի տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է, կործանվում է, և իրենք փոձում են փրկել այն: Մինչդեռ Սամվել Կարապետյանը այլ կարծիք ուներ մինչև կալանավորվելը»,- հայտնել է Չախոյանն ու տեսանյութում ներառել վերջինիս հայտարարությունն այն մասին, որ ըստ իրեն՝ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգանում է:

Ըստ Չախոյանի՝ անհարմար բան է ստացվում. «ձևիստները փորձում են փրկել այն, ինչը, Սամվել Կարապետյանի խոսքով, կայուն զարգանում է»:

Leave a comment