Ինչ բացառիկ իրավունքներ է ՀՀ-ն տրամադրելու ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը. Միրզոյանի մեկնաբանությունը

Ինչ բացառիկ իրավունքներ է ՀՀ-ն տրամադրելու ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը. Միրզոյանի մեկնաբանությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Ասուլիսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է, թե Հայաստանը ինչ բացառիկ իրավունքներ է մտադիր ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ:

«Պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում, ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար, պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ, ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից, կառավարել ԹՐԻՓՓ երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս»,- նշել է նա։

Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.​​երկաթուղային ենթակառուցվածքներ՝երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ, ճանապարհային ենթակառուցվածքներ՝մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էներգետիկ ենթակառուցվածքներ՝էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ, թվային ենթակառուցվածքներ՝օպտիկամանրաթելային ցանցեր, աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության և անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.

ենթակառուցվածքների հասանելիության վճարներ, տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն, գույքի վարձակալություն և զարգացում, ծառայության վճարներ, հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։

Նա նշեց, որ Հայաստանը հստակորեն պահպանում էօրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին, ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։

Leave a comment