«Նիկոլ Փաշինյանի կեցվածքը բնութագրեց ամբողջ քպ-ի բարոյական կերպարը»․ Աննա Ավետիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը մետրոյում բնութագրեց ամբողջ քպ-ի բարոյական և հոգեբանական կերպարը` անհավասարակշիռ ու զուրկ բոլոր տեսակ նորմերից։
     Նրանց համար ո՛չ մարդը, ո՛չ հայրենիքը չունեն արժեք, որ պահի պետք է՝ կսիրեն և կխոնարհվեն, որ պահի այլևս պետք չէ՝ կտրորեն՝ իրենց փառասիրությունը շոյելու համար։
     Հունիսի 7-ին պետք է վերջ դրվի այս ամենին, և դրան հասնելու համար պետք է ընտրության օրը գնալ ընտրատեղամաս և մերժել այս խմբակին»։

Leave a comment