Տեր կանգնենք մեր խաղաղությանն ու ինքնիշխանությանը․ ներողություն խնդրելու նուրբ արվեստը․ Թորոսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիներ հետ հանդիպումներին և երբեմն արձանագրվող միջադեպերին։
Թորոսյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 22-ին մետրոյում վարչապետի և մի կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած խոսակցությանը։
«Եկեք չտրվենք մանիպուլյացիաներին, շարունակենք ընտրել Իրական Հայաստանը, խաղաղությունը, տեր կանգնենք մեր ինքնիշխանությանը, կառուցենք մեր երազանքների երկիրը, որտեղ կա և միշտ լինելու է ժողովրդի իշխանություն»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին մետրոպոլիտենի վագոններից մեկում Ղարաբաղից տեղահանված քաղաքացու հետ ունեցած բանավեճին օրվա ամփոփման ժամանակ անդրադարձել էր ՀՀ վարչապետը։
«Ես այդ թեմային առանց էմոցիաների արձագանքել չեմ կարող: Հիշեցի, որ Ազգային ժողովում էլ, հետո էլ ես առանց էմոցիաների չեմ կարողացել արձագանքել, բայց քիչ առաջ խոստացա, որ ավելի հանգիստ կխոսեմ թեմայի մասին:
Ես այդ կնոջից՝ Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,- ասել էր նա։