Թուրքիայի հետ ունենք դինամիկ ու խոստումնալից երկխոսություն, գետնի վրա որոշակի աշխատանք է տարվում. Միրզոյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ն ունի 4 հարևան պետություն, որոնցից երկուսի հետ հարաբերությունները դեռևս չկարգավորված են։ Թուրքիայով հարաբերությունները, սակայն, բավականին դինամիկ են. այս ուղղությամբ գետնի վրա իրականացվում են կոնկրետ աշխատանքներ։

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման նպատակ, ավտոճանապարհի վերագործարկում սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությւոնների հաստատում և այլն։  Գետնի վրա աշխատանքը շարունակվել է, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի երկու հանդիպում է տեղի ունեցել: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից: Նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքերն են հստակեցվում, կամ մեխանիզմներն ենք փորձում հասկանալ, օրինակ՝ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորության մասով:

Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասաց Միրզոյանը։

Leave a comment