UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել ողջ կարողությունը՝ հանուն չեմպիոնական տիտղոսի, հայտնում է armsport.am-ը։
«Այո, ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել։ Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները, միայն թե ստանայի այդ գոտին։ Դա իմ երազանքն է… Քանի՞ գոտի ունես դու։ Տասնհի՞նգ։ Ինձ գոնե երեք-չորսն է պետք», – ասել է մարտիկը՝ Դեմետրիուս Ջոնսոնի հետ զրույցում։
Չնայած թեթև դիվիզիոնում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ Ծառուկյանը դուրս է մնացել ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարից։ Այդ տիտղոսը կվիճարկվի արդեն այս հանգստյան օրերին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում՝ Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև։
«Ախալքալակցին» վերջին անգամ մենամարտել է 2025 թվականի նոյեմբերին Կատարում։ Մրցաշարի գլխավոր մենամարտում նա երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տարել Դեն Հուլերի նկատմամբ՝ գրանցելով իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը։
դիտվել է 279 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան