ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգանքներս ու երախտագիտությունս Արմինե Մոսիյանին, ով իր հոր արժանի զավակն է և ում հետ շուրջ 15 տարի ընկերներ ենք:
Իսկ Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը (էլ չասեմ՝ պետության «ղեկավարը») պարզապես իրավունք չունի մուննաթ գալու իրենց բնական իրավունքների ու հույզերի մասին խոսող արցախցիների վրա, հլը մի հատ էլ մեզ անվանի «փախածներ»:
Թե ում երեսից և ինչից ենք փախել (այն էլ՝ լքված ու միայնակ կերպով արժանապատվության մարտ տալուց հետո), դեռ պատմությունը կգնահատի:
Իսկ արցախցի «քույրերի ու եղբայրների» ինտեգրման մասին ո՞վ էր մի քանի օր առաջ խոսում, հանձնարարություններ ու խոստումներ շռայլում: Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով…
Ահա հերթական ապացույցը, թե ում կողմից է այս տարիների ընթացքում կառավարվել արցախցիների դեմ ատելության քարոզը իշխանական ու պետական ալիքներով և թե ինչու գեթ մեկ անձ պատասխանատվության չի ենթարկվել այդ հանցագործությունների համար՝ ի տարբերություն իրենց նախընտրած ու պատվիրած դրվագների, ինչի համար կին ու երեխա էլ են բերման ենթարկում, մարդկանց ասֆալտին էլ են փռում ու հասցնում մահվան դուռը:
—00—ԼԱ