ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարդենիսի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի (երկար շարունակելի) բնագծերը թշնամու օկուպացիային թողած ու փախուստի դիմածը հայ կնոջը մեղադրում է Արցախը լքելու մեջ։
Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը, ի տարբերություն վերոնշյալ հանձնողի, ստրկամիտի և փախչողի համբավ ունեցողի, հողը պահող ու հաղթող հրամանատար էր։
Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: