Սիմոնյանը պատմել է իր նոր՝ «Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» գրքի մասին

https://arm.sputniknews.ru/20260322/simvonjany-patmel-e-ir-nvor-voch-arajin-ser-vshti-ev-urakhutjan-khvostvovanutjun-grqi-masin-100132615.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Маргарита Симоньян рассказала о работе над новой книгой — «Не первая любовь. Исповедь горя и радости».

Sputnik Արմենիա

Маргарита Симоньян рассказала о работе над новой книгой — «Не первая любовь. Исповедь горя и радости».

2026-03-22T19:29+0400

true

PT0M47S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100132328_92:0:1052:720_1920x0_80_0_0_6478dc21f1c3e34c8a295f6ae9bf8015.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարգարիտա սիմոնյան, տեսանյութեր, գիրք, видео

մարգարիտա սիմոնյան, տեսանյութեր, գիրք, видео

Բաժանորդագրվել

Մարգարիտա Սիմոնյանը հույս ունի նոր վեպը, որը պատմում է իր և Քեոսայանի մասին, կհասցննի հրատարակել ամուսնու մահվան տարելիցին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն աշխատում է իր նոր գրքի վրա, որը կրում է «Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» (Не первая любовь. Исповедь горя и радости) վերնագիրը։ Այս մասին նա պատմել է «Մարդու ճակատագիրը» (Судьба человека) հաղորդման եթերում։ Նա նշել է, որ հույս ունի իր և Տիգրան Քեոսայանի մասին պատմող նոր վեպը հասցնել հրատարակել մինչև սեպտեմբեր՝ ամուսնու մահվան տարելիցին ընդառաջ։ Սիմոնյանը հավելել է, որ գրքի ամեն գլուխը կարդում է Տիգրան Քեոսայանի մոր համար։

«Նա ինձ ասում է, որ սա առհասարակ միակ բանն է, որն իրեն պահում է այս կյանքում։ Նա պարզապես ապրում է դրանով։ Ասես դա այն ամենն է, ինչ իրեն մնացել է։ Թշնամուն չես ցանկանա, Բորյա՛։ Անհնար է հավատալ. երկու տարի առաջ ես աշխարհի ամենաերջանիկ կինն էի, իսկ հիմա՝ քաղցկեղով հիվանդ այրի՝ երեք փոքր երեխաների հետ», – պատմել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև խոսել է իր մյուս՝ «Սկզբում Բանն էր, վերջում կլինի Թիվը» (В начале было Слово — в конце будет Цифра) վեպի մասին՝ այն բնութագրելով որպես արկածային պատմություն։ Նրա խոսքով` գիրքը կապ չունի իր անձնական կյանքի հետ. դրանում նա պարզապես վերլուծել է, թե ուր է գնում մարդկությունը։

«Ինչպես Աստվածաշունչն է լավ ավարտվում, այնպես էլ իմ գիրքն է լավ ավարտվում։ Եղել են այնպիսի պահեր, երբ չէի հասկանում՝ ինչ կլինի հետո։ Ես ուզում էի գրել արկածային պատմություն, որպեսզի մարդիկ, որոնք դեռ հեռու են Քրիստոսից և եկեղեցուց, տարվեն դրանով որպես ֆանտաստիկ գրականություն և դրա շնորհիվ, գուցե, գան դեպի Տերը», – ասել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ երբ ստեղծագործական դադար էր ունենում, կանգնում էր սրբապատկերների առջև և աղոթում։ Դիմում էր Աստծուն և հարցնում՝ եթե ինքը սա գրում է ի փառս նրա, և դա օգուտ կբերի մարդկանց, ապա թող նա հուշի, թե ինչ գրի հետո։

«Երբ պառկում էի քնելու և արթնանում սառը քրտինքի մեջ… դա եղել է բազմաթիվ անգամներ, և իմ միջից ահա այսպես դուրս էր հորդում այն, թե ինչ է լինելու հետո [գրքում]», – հիշում է նա։

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, 59 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ տառապում էր սրտի խնդիրներից, իսկ նույն տարվա հունվարին կլինիկական մահ էր տարել, ինչից հետո ընկել էր կոմայի մեջ և կոմայի մեջ մնացել 9 ամիս։

Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել

Leave a comment