https://arm.sputniknews.ru/20260322/rusastany-evrvopakan-petutjunnerin-hajhvojanqnervov-chi-hishum-peskvov-100131661.html
Ռուսաստանը եվրոպական պետություններին հայհոյանքներով չի հիշում. Պեսկով
Ռուսաստանը եվրոպական պետություններին հայհոյանքներով չի հիշում. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Եվրոպան բարդ դրության մեջ է, ընդ որում նախկինի պես չի ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է շարունակել… 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T18:19+0400
2026-03-22T18:19+0400
2026-03-22T18:20+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443286_0:119:3146:1889_1920x0_80_0_0_a91eacd88d686800a2a5044e85625733.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանըեվրոպական պետություններին հայհոյանքներով չի հիշում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով մի իմաստուն դիվանագետի ասածն այն մասին, որ դիվանագիտությունը մարդուն գրողի ծոցն ուղարկելու ունակությունն է այնպես, որ նա իսկապես ցանկանա այնտեղ գնալ:Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, Եվրոպան բարդ դրության մեջ է, ընդ որում նախկինի պես չի ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է շարունակել հակամարտությունն Ուկրաինայում:«Եվրոպանպառակտվում է հակասություններից, Եվրոպան բարդ վիճակում է, Եվրոպան նախկինի պես չի ցանկանում մեզ հետ խոսել, Եվրոպան նախկինի պես ցանկանում է շարունակել պատերազմը Ուկրաինայում և չգիտի, թե ինչպես վճարել դրա համար»,-ասել է Պեսկովը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443286_399:0:3128:2047_1920x0_80_0_0_7a7201fbcd6168f9d4e32ec2aa0fd824.jpg.webp
դմիտրի պեսկով, ռուսաստան, եվրոպա
դմիտրի պեսկով, ռուսաստան, եվրոպա
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Եվրոպան բարդ դրության մեջ է, ընդ որում նախկինի պես չի ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է շարունակել հակամարտությունն Ուկրաինայում:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանըեվրոպական պետություններին հայհոյանքներով չի հիշում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով մի իմաստուն դիվանագետի ասածն այն մասին, որ դիվանագիտությունը մարդուն գրողի ծոցն ուղարկելու ունակությունն է այնպես, որ նա իսկապես ցանկանա այնտեղ գնալ:
«Ոչ, մենք ոչ ոքի երբեք հայհոյանքներով չենք հիշում։ Գիտեք, մի իմաստուն դիվանագետ շատ խելացի բան է ասել։ Ի՞նչ է դիվանագիտությունը. այն մարդուն գրողի ծոցն ուղարկելու ունակությունն է այնպես, որ նա իսկապես ցանկանա այնտեղ գնալ», – ասել է Պեսկովը ի պատասխան «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին հարցին, թե արդյոք Ռուսաստանը Եվրոպային հայհոյանքներով է «ուղարկել» գրողի ծոցը։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, Եվրոպան բարդ դրության մեջ է, ընդ որում նախկինի պես չի ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է շարունակել հակամարտությունն Ուկրաինայում:
«Եվրոպանպառակտվում է հակասություններից, Եվրոպան բարդ վիճակում է, Եվրոպան նախկինի պես չի ցանկանում մեզ հետ խոսել, Եվրոպան նախկինի պես ցանկանում է շարունակել պատերազմը Ուկրաինայում և չգիտի, թե ինչպես վճարել դրա համար»,-ասել է Պեսկովը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։