Իրանի դեմ պատերազմը հանգեցրեց ղեկավարության շուրջ ժողովրդի համախմբմանը. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260322/irani-dem-paterazmy-hangecrec-ghekavarutjan-shurj-zhvoghvovrdi-hamakhmbmany-peskvov-100128236.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_c9dc0a89db4ea1e9c16ac4ecfa135dba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, մերձավոր արևելք

դմիտրի պեսկով, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշում է՝ սթափ մտածող մարդը չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Մերձավոր Արևելքում:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողությունները հանգեցրին երկրի ղեկավարության շուրջ ժողովրդի ավելի լայն համախմբմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեսնում ենք, որ, ցավոք, պատերազմ սահմաններն ընդլայնվելու միտում ունի։ Մենք գիտենք, որ այս արշավի, այս ագրեսիայի հիմքում, այնուամենայնիվ, Թեհրանում գործող ռեժիմը փոխելու ցանկությունն էր։ Բայց հիմա պարզ է մի բան՝ որ յուրաքանչյուր նման գործողություն հանգեցնում է Իրանի ղեկավարության շուրջ ժողովրդի ավելի մեծ համախմբմանը», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվականի լրագրող Պավել Զարուբինին։

Նրա կարծիքով՝ սթափ մտածող մարդը չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Մերձավոր Արևելքում։

«Ուրեմն, թե հետագայում ինչպես կզարգանա իրավիճակը (Մերձավոր Արևելքում-խմբ.), չեմ կարծում, որ սթափ մտածող որևէ մեկը կնախատեսի, բայց որ ոչ մի լավ բան չի կատարվում՝ դա միանշանակ է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ օգտագործել է ռադարների համար քիչ նկատելի ԱԹՍ-ներ

Leave a comment