Որքա՞նով են Պարսից ծոցի երկրները կախված զբոսաշրջությունից․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի տելեգրամյան գրառումը

Պարսից ծոցի երկրների համար տնտեսական դիվերսիֆիկացիան՝ նավթային կախվածությունից հրաժարվելը, նպատակ ուներ մեղմել տնտեսական ռիսկերը։ Սակայն, ինչպես պարզվում է, զբոսաշրջությունն իր հետ բերում է նաև սեփական խոցելիությունները և ռիսկերը։ Բահրեյնը և ՄԱԷ-ն խոշոր տնտեսությունների շարքում ամենազգայունն են․ այստեղ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմում են համապատասխանաբար ՀՆԱ-ի 10.6%-ը և 10.3%-ը՝ գերազանցելով այնպիսի հաստատված զբոսաշրջային ուղղությունների ցուցանիշները, ինչպիսիք են Թուրքիան (8-10%), Հունաստանը (9.1%) և Թաիլանդը (8.1%)։

Իրանի դեմ պատերազմը սկսելուց հետո տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ լքել են Պարսից ծոցի երկրները, իսկ զբոսաշրջության ոլորտը կանգնել է լրջագույն ճգնաժամի առջև, մասնավորապես` ավիաչվերթների քանակը կիսով չափ կրճատվել են և թերբեռնված, իսկ հյուրանոցները գրեթե դատարկ են:

Համեմատության համար պետք է նշել, որ Հայաստանում ընդհանուր զբոսաշրջության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 12%, Վրաստանում` 14% և Իրանում` 8%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment