Մեկնարկել է 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած՝ 2026 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Առաջնությանը այս տարի մասնակցում են շուրջ 640 շախմատիստներ:

 

Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք կստանան այն շախմատիստները, որոնք իրենց տարիքային խմբերում կզբաղեցնեն հետևյալ տեղերը.

 

Մինչև 8 տարեկան տղաներ՝ 1-12-րդ

 

Մինչև 10 տարեկան տղաներ՝ 1-11-րդ

 

Մինչև 12 տարեկան տղաներ՝ 1-10-րդ

 

Մինչև 14 տարեկան տղաներ՝ 1-7-րդ

 

Մինչև 16 տարեկան տղաներ՝ 1-6-րդ

 

Մինչև 18 տարեկան տղաներ՝ 1-3-րդ

 

Մինչև 8 տարեկան աղջիկներ՝ 1-10-րդ

 

Մինչև 10 տարեկան աղջիկներ՝ 1-11-րդ

 

Մինչև 12 տարեկան աղջիկներ՝ 1-11-րդ

 

Մինչև 14 տարեկան աղջիկներ՝ 1-6-րդ

 

Մինչև 16 տարեկան աղջիկներ՝ 1-7-րդ

 

Մինչև 18 տարեկան աղջիկներ՝ 1-3-րդ:

Leave a comment