Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի նրա էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից, հայտարարել է Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Հորմուզի նեղուցը, որով անցնում են Պարսից ծոցի երկրներից եկող նավթատարները, փաստացի փակվել է ԻՀՊԿ-ի կողմից: Մերձավոր Արևելքի հակամարտության սրման ֆոնին նավթի գները գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը: Մարտի 22-ի դրությամբ Brent նավթի գինը գնահատվում է 109,56 դոլար: