Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Գավառ քաղաքում այսօր պրն․ վարչապետին և ինձ մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի:
Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում:

ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է «Հիմնական դեղերի ցանկում» ընդգրկված դեղերը:

Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ․:

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment