Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հեղափոխություն -3-ը առարկայանում է»։
Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երևույթը առարկայացավ, և այդ առարկայացումը դառնալով ավելի շոշափելի է: Այս մասին Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր այցելությունից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ առարկայացումը տեղի ունեցավ ոչ միայն այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, այլ նաև եթերից դուրս: Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունը և փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը շատ խորքային բան է, դա շատ նուրբ, սոցիալ-հոգեբանական շերտեր է բացահայտում․․․
Ի՞նչ է տեղի ունենում: Այսօր շատերն իրենց տեխնոլոգիաներով չեն հասկանում և չեն էլ հասկանա՝ ինչ է տեղի ունենում: Մենք 8 տարի արդեն իշխանություն ենք, այո՛, բայց մենք շարունակում ենք ինչ-որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ: Մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, ցամաք հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է․․․ 2026թ․ ընտրություններում բոլոր կարտոֆիլ ուտողները ընտրելու են կարտոֆիլ ուտողներին, կարկանդակ ուտողները ընտրելու են կարկանդակ ուտողներին, եգիպտացորեն ուտողները՝ եգիպտացորեն ուտողներին ուտողները լավաշ ուտողներին, սուջուխ ուտողները ընտրելու են սուջուխ ուտողներին, ցամաք լավաշ ուտողները ընտրելու են ցամաք լավաք ուտողներին, և սև իկրա ուտողները կարոտ են մնալու այդ ընտրությունների արդյունքում սև իկրայի»,- նշեց Փաշինյանը։