«Խորը լճակ կանգառում․ կարելի է կոկորդիլոս բուծել»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառներից մեկն է: Կանգառում անձրևի ընթացքում (անձրևից հետո) խորը լճակ է գոյանում: Ուղևորները, նորացված տրանպորտ նստելիս, պետք է կամ անցնեն խորը լճակի միջով, կամ կանգնեն լճակից այն կողմ: Ի դեպ, զարմանալիորեն, և ոչ մի քաղաքային ավտոբուս կամ տրոլեյբուս, ուղևորներին անմիջապես մայթից նստեցնելու համար, լճակի մեջ չի մտնում: Ամենայն հավանականությամբ, պատճառը լճակի խորությունն է, որից վարորդները խուսափում են, հետևաբար` տրանսպորտը մայթից շուրջ 4-5 մետր հեռավորության վրա են կանգնեցնում: Այդօրինակ կայանումն, իր հերթին, խցանում է առաջացնում:
     Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմից ինչ-որ հույս ունենալն անօգուտ է:
     Երևանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելն անիմաստ է:
     Լճակի վերացման պահանջով Նիկոլ Փաշինյանին դիմելը վտանգավոր է, քանզի լճակի վերանալու դեպքում կարող է պատերազմ սկսել: Մնում է լճակից օգուտ ստանալ: Օրինակ` լճակում կարելի է կոկորդիլոսներ բուծել: Մանավանդ` Հայաստանում աշխարհի ամենահզոր կոկորդիլոսագետն է ապրում»:

Leave a comment