Գալիք շաբաթ Իրանի դեմ հարվածները կուժեղանան։ Այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մարտի 21-ին զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
«Այս շաբաթ զգալիորեն կսրվի այն հարվածների ինտենսիվությունը, որոնք Իսրայի և ԱՄՆ-ի զինված ուժերը կհասցնեն իրանական ահաբեկչական ռեժիմին և նրա ենթակառուցվածքներին»,- ասել է նա։
Կացն ասում է, որ Իսրայելը «վճռական է շարունակել առաջնորդել հարձակողական գործողությունները իրանական ահաբեկչական ռեժիմի դեմ, գլխատել նրա հրամանատարներին և խափանել նրա ռազմավարական հնարավորությունները, մինչև որ Իսրայելին ու տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին սպառնացող բոլոր անվտանգային սպառնալիքները վերացվեն»։
«Մենք չենք կանգնի, մինչև պատերազմի բոլոր նպատակները չիրագործվեն»,- ավելացրել է նա։
․․․
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանի դեմ հարվածները կուժեղանան․ Իսրայելի ՊՆ ղեկավար appeared first on CIVILNET.