Հնդկաստանը դեմ է ծովային ուղիների շրջափակմանը. Մոդին՝ Փեզեշքիանին


Հնդկաստանի վարչապետը և Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Հորմուզի նեղուցի հարցը: Նարենդրա Մոդին շեշտել է՝ Հնդկաստանը, որը նեղուցով էներգակիրների մատակարարումների հիմնական շահառուներից է, դեմ է ծովային ուղիների շրջափակմանը:


Կողմերը նաև դատապարտել են տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները:


Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից շահում է միայն Իսրայելը:

Դիտումների քանակ6

Leave a comment