ՀԷՑ–ի պետականացման մասին օրենքը դեռ չի բողոքարկվի ՍԴ–ում․ միջնորդությունը մերժվել է

https://arm.sputniknews.ru/20260321/heci-petakanacman-masin-orenqy-der-chi-bvoghvoqarkvi-sdum-mijnvordutjuny-merzhvel-e-100113126.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_89355e3538e18c7cd786835730efe230.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), միջնորդություն, դատարան, տաշիր, «տաշիր կապիտալ», սահմանադրական դատարան, ազգայնացում / պետականացում

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), միջնորդություն, դատարան, տաշիր, «տաշիր կապիտալ», սահմանադրական դատարան, ազգայնացում / պետականացում

Բաժանորդագրվել

«Տաշիր Կապիտալը» 2 միջնորդություն է ներկայացրել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Վարչական դատարանը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար Սահմանադրական դատարանը դիմելու միջնորդությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

«ՀԷՑ-ի պետականացման մասին օրենքը դեռ չի բողոքարկվի Սահմանադրական դատարանում»,- նշեցին ՀԾԿՀ-ից։

«Տաշիր Կապիտալը» ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի փորձաքննություն անցկացվի` պարզելու համար, թե արդյոք ՀԷՑ-ը՝ «Տաշիր Կապիտալ»-ի գլխավորությամբ, իրենց սերվերներից ջնջել են բաժանորդային հաշիվներին վերաբերող տվյալները։

Այս գործով վճիռը դատարանը հետաձգել է մինչև հաջորդ դատական նիստը։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Leave a comment