https://arm.sputniknews.ru/20260321/irany-mtadir-che-hakamartutjan-mej-mtnel-ir-harevanneri-het-masud-pezeshqian-100108960.html
Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել իր հարևանների հետ․ Մասուդ Փեզեշքիան
Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել իր հարևանների հետ․ Մասուդ Փեզեշքիան
Sputnik Արմենիա
Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ հարևան մահմեդական երկրների հետ Իրանի դիմակայությունից շահում է միայն Իսրայելը։ 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T14:10+0400
2026-03-21T14:10+0400
2026-03-21T14:10+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
մուսուլման
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1568ce56ac013bcc9e304d26bc2e852e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մահմեդական երկրներին հղած ուղերձում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտել հարևանների հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նա պնդել է, որ հարևան մուսուլմանական երկրների հետ Իրանի առճակատման միակ շահառուն Իսրայելն է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d0bb4281182bfd94bba2bc7246f4da05.jpg.webp
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, մուսուլման
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, մուսուլման
Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ հարևան մահմեդական երկրների հետ Իրանի դիմակայությունից շահում է միայն Իսրայելը։
«Դուք մեր եղբայրներն եք, մենք մտադրություն չունենք ձեզ հետ հակամարտության մեջ մտնելու», – գրել է Փեզեշքիանը X ցանցում Ռամադանի ավարտի կապակցությամբ հղած իր ուղերձում։
Նա պնդել է, որ հարևան մուսուլմանական երկրների հետ Իրանի առճակատման միակ շահառուն Իսրայելն է։